211652_close_icon
views-count21996 դիտում article-date 13:23 15-06-2018

Սողոսը դարձավ Պողոս, իսկ Պողոսը ի՞նչպես դարձավ Սողոս. Վահրամ Սարկավագ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սա տեսնելը շատ ցավալի է: Ինձ այս ամենը հիշեցնում է 1841 թվականը, երբ Պոլիսում «բարեփոխյալներ» էին ի հայտ եկել, պառակտում էին եկեղեցին և առաջացավ ռարիզմատ ավենտարանչական աղանդը, որը թուրքերը ճանաչեցին որպես ավետարանչական եկեղեցի և ասեցին, թե հայերն իրենք իրենց պառակտում են: Հիմա նույնն է անում մի մոլորյալ և մոլորեցնում է ժողովրդին և այնտեղ կանգնածները՝ Հայր Կորյունի կողոքի սարկավագները կարգազանց և սպասավորությունից հեռացված անձինք են, որոնք փարաջա, կամ կապա՝ հոգևորականի զգեստ կրելու իրավունք չունեն: Կույրը՝ կույին չի՜ կարող առաջնորդել: Ե՜վ համացանցում և՜ հրապարակում քննադատողները, վստահ կասեմ և ասում եմ՝ աղանդավորներ են և փաստերով եմ այդ լուրն ասում: Համացանցում քննադատում, հայհոյում և ցեխ են շպրտում, ցանկացած հոգևորականի վրա և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա և առավելևս Հայոց ազգի Հայրապետի վրա: Այդ նույն, արդեն իսկ ինձ համար Կորյունը, երբ զրպարտում է Վեհափառ Հայրապետին, ասելով սատանա, կամ կեղծությամբ ընտրված, չի՜ մտածում, որ հենց նույն Վեհափառն է իրեն օծել, ձեռնադրել հոգևորական, ուրեմն ինքն էլ է՞ սուտ: Կամ թե հայտարարում է, թե իր օծումը Սուրբ հոգուց է, իրեն կարգալույծ չեն կարող անել և Սուրբ հոգին չեն կարող առնել իր վրայից, չի՞ մտածում, որ ինքն ունի 1 օծում, իսկ ազգիս Հայրապետը՝ 3 օծում, քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական: Սա իր յուրաքանչյուր ասածին հակասում է և չգիտի, թե ինչ է ուզում, վիրավորում է ցանկացածին, Արամ առաջինին, Վազգեն Սպարապետին, ասելով, թե Սուրբ հոգին սպանեց Սպարապետին, այս մոլագարը ի՞նչպես կարող է Սուրբ հոգին օգտագործել իր չար գործերի մեջ, կամ Կարենը: Մենք քաջ գիտակցում ենք, թե որտեղ էր ինքը և ի՞նչ կառույց էր ղեկավարում: Ի՞նչու չի ասում, որ շատ շատ սխալ արած քայլերի համար և գործերի համար, նրան պարզապես դուրս շպրտեցին հենց այդ կառույցից: Կարենը քի՞չ դրամաշորթությամբ զբաղվեց, հիմա հաշվեհամար է բացել նորից՝ կիսատ թողածը ավարտին հասցնելու համար: Այդ խեղաթյուրվածը գիտի, թե երբ, որ պահին դրամաշորթությամբ զբաղվի և քաջ գիտակցում է, որ աղանդավորական կառույցները նրան կօգնեն այդ հարցում: Ես կարող եմ փակագծերը բացել և յուրաքանչյուր ասածս փաստել: Եթե ինչ-որ բան Վեհափառի մասին պատմեմ ու վկայեմ՝ կարող եմ փաստել: Սրանք՝ այդ կորսյալները և մոլորվածները, ի՞նչպես են կարող զրպարտել և վարկաբեկել Հայրապետիս ամենայն հայոց, և առանց փաստի: Մարդ եթե դիմացինին զրպարտում է, կամ մեղադրանք ունի՝ պետք է, որ նախ և առաջ հստակ փաստեր ունենա, ոչ թե ասի, թե «հետո կբերեմ փաստեր»: Ես սա ինձանից չեմ ասում, այդ բոլոր մոլորյալների ելույթները կան տեսանյութերով, համացանցերում: Եվ ո՜չ մի Հայ քրիստոնյա Առաքելական եկեղեցու զավակ, չի՜ հետևում դրանց, մոլորված, կորսված քայլերին և քննադատույթուններին համացանցում: Դրանք բոլորը աղանդավորներ են, որ չե՜ն ընդունում Հայ Առաքելական Սուրբ և միակ ճշմարիտ եկեղեցին: Այդ դեպքում, ի՞նչու են ըմբոստանում և վարկաբեկում հոգևորականներիս և Հայրապետիս ազգիս Հայոց: Ցավում եմ և աղոթում եմ այդ մոլորյալների համար»: [b]Վահրամ Սարկավագ Կարապետյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր