211652_close_icon
views-count38333 դիտում article-date 12:42 15-06-2018

Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինը դուրս է եկել հանդիպակաց գոտի, մասամբ կախվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 10 XA 077 համարանիշի և Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 27-ամյա Ադամ Օզմանյանի վարած Opel մակնիշի 35 QR 661 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կախվել դաշտում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր