211652_close_icon
views-count10796 դիտում article-date 21:16 14-06-2018

Աշխարհի առաջնությունը մեկնարկեց Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության մեկնարկային խաղում տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիային: Իհարկե, սպասվում էր, որ ռուսները կփորձեն այս խաղում հաղթանակ տանել, շատերը հոռետես էին այս հարցում, քանի որ այս տարի Չերչեսովի թիմը ընկերական հանդիպումներում ոչ մի հաղթանակ չէր տարել, սակայն ոչ-ոք չէր սպասում, որ նման հաշիվ կգրանցվի: Ռուսական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշևը, որն առաջին խաղակեսում փոխարինման էր դուրս եկել վնասվածք ստացած Ալան Ձագոևի փոխարեն: Պետք է առանձին նշել Ռուսաստանի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Գոլովինին, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պատահական չէ, որ նրան ցանկանում են ձեռք բերել եվրոպական գրանդ ակումբները, որոնցից առավել մոտ է տրանսֆերին «Յուվենտուսը»: Վաղն այս խմբում կկայանա Ուրուգվայ-Եգիպտոս հանդիպումը: [b]ԱԱ-2018, A խումբ [/b] Ռուսաստան - Սաուդյան Արաբիա՝ 5։0 Յուրի Գազինսկի, 12, Դենիս Չերիշև, 43, 90+1, Արտյոմ Ձյուբա, 73, Ալեքսանդր Գոլովին, 90+3
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր