211652_close_icon
views-count7331 դիտում article-date 22:48 14-06-2018

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում կունենա Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Նմանատիպ նյութեր