211652_close_icon
views-count4277 դիտում article-date 23:14 14-06-2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՍԽԵՄԱ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հր.Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր