211652_close_icon
views-count100930 դիտում article-date 09:40 14-06-2018

Երևանում ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու և կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր