211652_close_icon
views-count9458 դիտում article-date 18:24 13-06-2018

ԱԱ-2018. 17 երկրների ղեկավարներ ներկա կլինեն բացման խաղին, այդ թվում՝ ՀՀ վարչապետը

Կրեմլի մամլո-ծառայությունը հայտնել է, թե ովքեր կլինեն 2018թ. աշխարհի առաջնության բացման արարողությանն ու Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային հանդիպմանը: «Նախատեսվում է, որ բացման արարողությանը կայցելեն այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Մասնավորապես՝ Աբխազիայի, Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Պանամայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսեթիայի, Ռուանդայի և Պարագվայի նախագահները, Հայաստանի և Լիբանանին վարչապետերը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի Գերագույն խորհրդի ղեկավարը», նշել է մամլո-ծառայությունը: Նշենք, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան մասնակիորեն ճանաչված պետություններ են: Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպումը կկայանա մարտի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Նմանատիպ նյութեր