211652_close_icon
views-count4407 դիտում article-date 17:00 13-06-2018

Իսպանիայի հավաքականը գլխավորեց Ֆերնանդո Հիերոն

Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունեցավ: Այդ պաշտոնը ստանձնեց մինչ այդ հավաքականի մարզական տնօրեն հանդիսացող Ֆերնանդո Հիերոն, որը երկրպագուներին հայտնի է «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում 1990-ականներին իր մրցելույթներով: Հիերոն թիմի հետ կաշխատի մինչև 2018թ. աշխարհի առաջնության ավարտը: Այսօր Կրասնոդարում՝ Երևանի ժամանակով 19:30-ին իսպանացիները Հիերոյի մասնակցությամբ մամուլի ասուլիս կանցկացնեն: Հիշեցնենք, որ այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098352/]պաշտոնանկ[/url] է արվել Խուլեն Լոպատեգին, որը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Հիերոն 2016-17 թվականներին եղել է «Ռեալ Օվյեդոյի» գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր