211652_close_icon
views-count19935 դիտում article-date 16:25 13-06-2018

Ուրախ կլինենք, որ մեր խաղաղ բնակիչներին Ադրբեջանը ընդունի նույն Արծվաշենում. ԶՈՒ ԳՇ պետ.tert.am

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը վստահեցնում է՝ թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի ուղղությամբ իրավիճակը զինված ուժերի կողմից վերահսկվում է: ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է [color=#EF2929]Tert.am[/color]-ի հարցերին: -Պարո՛ն Դավթյան, Արցախում սահմանին ինչպիսի՞ իրավիճակ է: ԱՀ ՊԲ-ն տեսանյութ էր հրապարկել հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի շարժի վերաբերյալ: -Սահմանին վիճակի էական փոփոխություն չկա, պաշտպանության բանակը պարբերաբար նման տեսանյութեր հրապարակում է, այնպես որ, այս պահի դրությամբ` առանց ավելորդ մեկնաբանությունների: Իրավիճակը սահմանին վերահսկվում է, կուտակումներ առանձնապես չկան, անհանգստանալու ոչինչ չկա: -Արդյոք սահմանին լարվածությունը կարո՞ղ է մեծանալ, լայնամասշտաբ գործողություններ հնարավո՞ր են` հաշվի առնելով այն, որ լարվածության կա նաև Նախիջևանի կողմից: -Լարվածության մեծացման հետ կապված հարցը պետք է տալ Ադրբեջանի ղեկավարությանը. մենք մեր կողմից չենք պատրաստվում լարվածությունը մեծացնել: Ընդհանուր իրավիճակը մշտապես գտնվում է մեր դիտարկման ներքո, ըստ իրավիճակի զարգացման՝ ընդունում ենք համապատասխան որոշումներ: -Իսկ Նախիջևանից կողմից անհանգստանալու խնդիր կա՞, ի՞նչ վիճակ է: -Նախիջևանի հատվածում նորմալ, վերահսկելի իրավիճակ է, ինչպես ծառայում էինք, մինչև այս դեպքերը, հիմա էլ այդպես շարունակում ենք ծառայել, խնդիրներ չկան , տեղաշարժի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, ավելորդ է ևս մեկ անգամ մեկնաբանել: Կազմակերպվել էր նաև լրատվամիջոցների այցը տվյալ հատված և իրենք իրենց աչքով համոզվել են, որ տեղադրված նյութերը տեղեկատվական պատերազմի մի մասն են պարզապես, և պետք չէ դրա վրա կենտրոնանալ: -Հայկական կողմը հակառակորդի բնակիչներին թույլատրել էր մտնել Գյուննութ ավերակ բնակավայրի գերեզմաններ: Այս քայլը քննադատվեց, ճի՞շտ էր այդպիսի որոշում կայացնելը: -Առաջինը, թույլատրել ենք, ոչ թե հակառակորդին, այլ Ադրբեջանի ժողովրդի ներկայացուցիչներին, երկրորդը`մեր զինված ուժերը մեկ անգամ ևս ցուցաբերեցին բարի կամքի դրսևորում, քանի որ մեր հակամարտությունը ուղղված չէ ժողովրդի, խաղաղ բնակչության, առավել ևս՝ մահացածների դեմ: Գտնում եմ, որ շատ նորմալ մոտեցում էր մեր կողմից և մենք ուրախ կլինեինք, որ Ադրբեջանի հանրապետությունը նույնպես կամք դրսևորեր և մեր խաղաղ բնակչության ներկայացուցիչներին նույնպես ընդուներ նույն Արծվաշենում գերեզմաններ այցելու համար: Ոչ մի վատ բան չկա, եթե մարդը ցանկանում է իր գերեզմաններ այցելել: http://www.tert.am/am/news/2018/06/13/Artak-davtyan/2712651

Նմանատիպ նյութեր