211652_close_icon
views-count3328 դիտում article-date 16:06 13-06-2018

Հռոմի պապը ողջունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղացողներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 13-ին Հռոմի Սբ․ Պետրոս հրապարակում ավանդական բազմամարդ ունկնդրության ժամանակ ողջույնի խոսք է հղել ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնության մասնակիցներին, այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսևորման հնարավորություն: Այդ մասին հաղորդում է [url=https://www.vaticannews.va/hy/pope/news/2018-06/hy-pope-appeal.html]vaticannews[/url]-ը։ «Վաղը Ռուսաստանում սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ցանկանում եմ ողջունել մասնակիցներին՝ խաղացողներին ու կազմակերպիչներին, ինչպէս նաև բոլոր նրանց, որոնց հաղորդամիջոցներով հնարավորություն է լինելու հետևել այս ձեռնարկին, որը հաղթահարում է բոլոր սահմանները։ Թող որ այս կարեւոր մարզական իրադարձությունը առիթ լինի դառնա տարբեր մշակույթների ու կրոնների միջև երկխոսության և եղբայրության համար, նպաստելով ազգերի միջև աջակցության ու խաղաղության»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը տեղի կունենա ՌԴ-ի 11 քաղաքներում։

Նմանատիպ նյութեր