211652_close_icon
views-count15638 դիտում article-date 15:28 13-06-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Daewoo-ն, Opel-ը ու թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 57-ամյա Լեռնիկ Սարիբեկյանի վարած Daewoo մակնիշի 34 RD 417 համարանիշի, 76-ամյա Սուրեն Միկոյանի վարած Opel մակնիշի 75 MD 700 համարանիշի և 59-ամյա Սամվել Փառեյանի վարած թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1733 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Լ. Սարիբեկյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր