211652_close_icon
views-count5325 դիտում article-date 14:54 13-06-2018

Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, անակնկալ է եղել, և Փաշինյանը դեռևս չի ընդունել այն. Էդմոն Մարուքյան.tert.am

Մանե Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ Մանե Թանդիլյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելը կուսակցության համար էլ անակնկալ է եղել: «Միևնույն ժամանակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է: Գիտեք՝ նա «Դեմ եմ» շարժման առաջնորդներին է եղել, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը, դրա ներդրման հետ կապված խնդիրները, նրա համար շատ էական ու կարևոր նշանակություն ունեն»,- ասաց նա: http://www.tert.am/am/news/2018/06/13/marukyan-tandilyan/2712505

Նմանատիպ նյութեր