11521 դիտում
14:41 13-06-2018
ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ Իսպանիայի հավաքականը մնաց առանց մարզչի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնությունը դեռ չի մեկնարկել, իսկ արդեն կա առաջին աղմկոտ սենսացիան. Իսպանիայի հավաքականը մրցաշարում կխաղա առանց գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի:
Քիչ առաջ Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը հայտարարեց մարզչի պաշտոնանկության մասին:
«Մենք ստիպված էինք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Նրան ցանկանում ենք լավագույնը և հաջողություն մաղթում:
Լոպատեգին անվիճելի պրոֆեսիոնալ է, սակայն նա պետք է առաջնորդվեր հավաքականի շահերով՝ կանոններին համապատասխան», հայտարարել է Ռուբիլաեսը:
Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի խաղացողները, մասնավորապես, թիմի ավագ Սերխիո Ռամոսը և Անդրես Ինյեստան դեմ են եղել Լոպատեգիի պաշտոնանկությանը, այդ հարցով հանդիպել են և իրենց տեսակետը հայտնել Ռուբիլաեսին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Սակայն բացառված չէ, որ խաղացողների ճնշման ներքո Լոպատեգին մնա Իսպանիայի հավաքականի ղեկին՝ մինչև մրցաշար ավարտը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, «Ռեալը» [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098295/]հայտարարեց[/url] ԱԱ-2018-իցհետո Լոպետեգիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Այդ տեղեկությունը զայրացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, քանի որ ընդամենը 3 շաբաթ առաջ Լոպատեգին երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2020 թվականը:
Ուշագրավ է, որ Ռուբիլաեսը ընդամենը մայիսի 17-ին է ընտրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
19:34 29-06-2021
Նիդերլանդների հավաքականը մնաց առանց մարզչի
1415 դիտում
15:57 03-12-2018
ԱՊԼ-ի հերթական ակումբը մնաց առանց մարզչի
1255 դիտում
20:03 11-01-2022
Հարոյանի թիմը մնաց առանց մարզչի
Այս բաժնից
862 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1195 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը