211652_close_icon
views-count3485 դիտում article-date 14:18 13-06-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 12-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի վարորդը եւ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 17.10-ին, Երեւանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսը. «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը եւ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղում բախվել է «ՎԱԶ-2101» եւ «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ԳԱԶ-2170»-ի եւ «ՎԱԶ-2101»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արտամետ-Արևադաշտ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 18.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է «Օպել» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտամեքենաներին. «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Մարալիկ ճանապարհին բախվել է ճամփեզրի բետոնե ելուստին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրու Սայաթ Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա. վերջինս «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Դոջ Գրանդ Քարավան» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Դոջ Գրանդ Քարավան»-ի վարորդը տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր