211652_close_icon
views-count45601 դիտում article-date 09:53 13-06-2018

Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն, արդեն կա որոշում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ավելի քան մեկ ժամ «Ֆեյսբուքի» ուղիղ [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2059721021014949/]եթերում[/url] պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի վարչապետն անդրադարձել է ժամկետանց վարկերին՝ տեղեկացնելով, որ արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ «Եթե մարդը վերցրել է ասենք 1 միլիոն դրամ վարկ և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, և այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 միլիոնի, մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի և վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի»,– ասել է նա։ Վարչապետը նշել է, որ դրանից հետո կսկսեն նաև, ոչ միանգամից, այլ փուլային տարբերակով, վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ «Եվ սկզբնական շրջանում, այսպես ասած, փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, և կամաց–կամաց այդ թիվը կմեծանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա այն է, ինչն ինքը խոստացել է 2018 թվականի ապրիլի 13-ին՝ հանրահավաքի ժամանակ։

Նմանատիպ նյութեր