211652_close_icon
views-count55094 դիտում article-date 21:44 12-06-2018

Նաիրա Զոհրաբյանը սպառնում է կառավարությանը, որ Ծառուկյանից բարեգործություն խնդրողներին ուղարկելու են իրենց մոտ. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, դա փաստ է: [url=http://www.aravot.am/2018/06/12/963732/]Aravot.am[/url]-ի նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, իհարկե, որպես թիրախ ուներ միմիայն Գագիկ Ծառուկյանին»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը բերում այդ օրենքը, երբ երկրում 30 տոկոս պաշտոնական աղքատություն կա. «Ո՞վ է լինելու այդ մեկը, որ որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունեալու, թե ինչը պիտի համարել բարեգործություն, ինչը չպիտի համարել: Էդ ո՞նց եք որոշելու, գիր-ղուշո՞վ եք որոշելու, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության եւ ըստ ձեր քաղաքական ճաշակի եք որոշելու: Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը որպես բարեգործ, որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել: Հարցրեք այն ուսանող երեխաներին, որոնք ամեն տարի կրթաթոշակ են ստանում, նրանցից քանի՞սն են եղել ԲՀԿ անդամ: Հարցրեք խաղողագործներին, որոնք իրենց բերքը տանելու են հանձնեն: Կարո՞ղ է բարեգործություն անելու համար նրանցից կուսակցական անդամատոմս է պահանջվել: Անհարմար է, չի կարելի: Սա ուղղակի անթույլատրելի է»: Ըստ Զոհրաբյանի, այս օրենքով վատություն անելու են ոչ թե Ծառուկյանին, այլ՝ այն խավին, որոնք ստանում են բարեգործությունը: Նաիրա Զոհրաբյանը Իվետա Տոնոյանի հետ խոսքները մեկ արած ասացին, որ եթե այս օրենքն ընդունվի, ինքն էլ դիմելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը եւ բոլոր շահառուներին ովքեր կդիմեն Ծառուկյանին, ուղղորդելու են դեպի կառավարություն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/06/12/963732/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր