13641 դիտում
09:05 12-06-2018
Փաշինյանն ընտրությունների կգնա առանց Ելքի. կողքից աջակցության կարիք չունեն․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առաձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելքի» մյուս երկու լիդերներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին՝ իրենց աջակիցների հետ միասին: Այսինքն, ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ էլ առանց Փաշինյանի կլինի:
«Հիմա Փաշինյանի վարկանիշը շատ է բարձր, ու կողքից աջակցության կարիք չունենք: Մենք միայնակ էլ կարող ենք ընտրության գնալ ու լավ արդյունքներ գրանցել: Իսկ թե ինչ կլինի մյուս «Ելք»-ականների՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ, դա իրենց մտածելիքն է»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
16:14 11-07-2016
Ներկայացվել է ԼՂՀ Կառավարության՝ ստացած աջակցության մուտքի և ելքի եռամսյակային հաշվետվությունը
9535 դիտում
14:46 18-02-2019
Հայ մանուկը չի կարող ապրել օտար հողում՝ առանց հոր. հայ ընտանիքն աջակցության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը