Բակո Սահակյանը երկրում ստեղծված իրավիճակի թեմայով խորհրդակցություններ կանցկացնի արցախյան որոշ քաղաքական ուժերի հետ.Tert.am
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր խորհրդակցություններ կանցկացնի արցախյան որոշ քաղաքական ուժերի հետ: Tert.am–ի այս տեղեկությունը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց՝ ավելացնելով, որ հանդիպում լինելու դեպքում իրենք կտեղեկացնեն:
Արցախի ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում հաստատեց, որ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը հանդիպում նախատեսված է, իսկ մյուս ուժերի հետ հանդիպման մասին ասաց, որ տեղյակ չէ, կա՞ հանդիպում, թե՞ ոչ:
Ըստ նրա, հանդիպման քննարկման թեման Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են:
http://www.tert.am/am/news/2018/06/09/Nkr/2708516