211652_close_icon
views-count139011 դիտում article-date 11:32 09-06-2018

Ողբերգական դեպք Երևանում. 39-ամյա կինը ծննդաբերել է և երեխան մահացած է ծնվել. հարազատները մեղադրում են բժիշկներին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունիսի 8-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Գ-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ընկերոջ կինը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Գայանե Ա-ն, 1 օր առաջ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտել են նրան և հայտնել, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է, սակայն՝ երեկ հունիսի 8-ին, Գայանեն ծննդաբերել է ու պարզվել է, որ երեխան մահացած է ծնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանք կասկածում են, որ մեղավորը բժիշկներն են: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեսակետը նշված խնդրի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր