211652_close_icon
views-count303964 դիտում article-date 23:15 08-06-2018

Դաժան ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. «ԱրմենՏել»-ի 56-ամյա մալուխագործը խմած վիճակում բեռնատարով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 5-ամյա երեխան մահացել է. նրա եղբայրն ու մյուս հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Հ. Աթաբեկյանը տեղում մահացել է, իսկ Դ. Աթաբեկյանն ու Ս. Ասլիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Անտոնյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մ. Բուդաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Բեգլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մահացածի և վիրավորների հարազատները փորձել են դատաստան տեսնել վարորդի՝ Ս. Սարուխանյանի հետ՝ հարձակվելով նրա վրա, բարեբախտաբար, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել դեպքի վայրից հեռացնել վարորդին, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ խմածության չափը գերազանցելով մոտ 80%։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Սարուխանյանն աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես մալուխագործ։ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Բեգլարյանի որոշմամբ Ս. Սարուխանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Հայկ և վիրավոր Դավիթ Աթաբեկյանները եղբայրներ են։ [b]Քննիչի որոշմամբ ձերբակալված 56-ամյա Սանասար Սարուխանյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0271775001528485272302845.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր