211652_close_icon
views-count6013 դիտում article-date 22:40 08-06-2018

Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել Ռիչարդ Միլսին, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և վերահաստատել հայկական կողմի պատրատակամությունը գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը կառավարության գերակայություններից է։ «Հաշվետու, բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման և ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, և վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:

Նմանատիպ նյութեր