6042 դիտում
19:29 08-06-2018
Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր դիմումի համաձայն Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայկ Արզումանի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր 2014 թ. օգոստոսի 5-ից:
Նմանատիպ նյութեր
14427 դիտում
18:40 11-01-2017
Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալները
5689 դիտում
10:53 05-11-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի «Երազ» ավտոմեքենան. «Հայկական ժամանակ»
2869 դիտում
16:50 04-04-2016
Լևոն Շահվերդյանն ազատվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից