211652_close_icon
views-count142823 դիտում article-date 08:52 07-06-2018

Խոշոր ավտովթար «Չայնի»-ի ոլորաններում. 36-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ЗиЛ -մեջ. բժիշկները պայքարում են BMW-ի վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի 35 SN 254 համարանիշի և Արամուս գյուղի բնակիչ 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ-130 մակնիշի 43 US 988 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկելե են BMW-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Չարենացավանի քննչական բաժնի հատակապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների BMW-ն դեպի Սևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող ЗиЛ -ի հետնամասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր