211652_close_icon
views-count39436 դիտում article-date 12:05 06-06-2018

Մշակույթի նախարարության աշխատակցուհուն ծեծի ենթարկելու գործով հարուցված քրեական գործը կարճվել է. նա արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակչուհի Ժանետա Վարդնյանին սույն թվականի մարտի 15-ին համատիրությունում կեցնաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Կարինե Շիրվանյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ժ. Վարդանյանը երկար տարիներ աշխատում է ՀՀ Մշակույթի նախարարությունում: Այսօր՝ հունիսի 5-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ժ. Վարդանյանը ասաց. -Երեկ իմացել եմ, որ գործը կարճվել է առանց որևէ պատճառաբանության և հիմնավորման: Քննիչը ասում է, որ ինձ փոստով ուղարկել է այդ որոշումը, սակայն ես պարզեցի, որ նա ամենևին էլ ինձ ոչմի փաստաթուղթ չի ուղարկել: Ինձ համատիրությունում ծեծի ենթարկելուց հետո Ոստիականության Շենգավիթի բաժնում հաղորդում եմ տվել և սկսվել է հետաքննություն, որից հետո գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Հիմա չեմ հասկանում ինչու են այն կարճել: Քննիչն ասում է, որ վկաներ չունեմ, դրա համար է կարճել, սակայն վկաներ եղել են, ուղակի չգիտես ինչու նրանց չեն կարողանում կանչել հարցաքննության կամ այնպես են հարցաքննում, որ իրենց սրտով լինի: Ես գնալու եմ միչև վերջ և հույս ունեմ, որ նոր Հայաստանում հնարավոր չի նման գործը կարճել ու կոծկել: Մանրամասները տեսանյութում: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր