5765 դիտում
16:15 05-06-2018
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մկրտումյանն իր հայտարարության մեջ նշել է.
«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:
ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, մի շարք այլ օրենքների նախագծերի մշակում) և դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտների, դատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում և այլն) բարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման և իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:
Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին և գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»:
Նմանատիպ նյութեր
2009 դիտում
18:17 23-02-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
8537 դիտում
22:13 28-03-2018
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
3781 դիտում
18:32 12-12-2016
Փաստաբանները վստահ են, որ այս անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «չի պլստա»
Այս բաժնից
550 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
838 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1831 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է