211652_close_icon
views-count99670 դիտում article-date 19:48 03-06-2018

Համացանցում է հայտնվել Ստեփանակերտի ծեծկռտուքի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում է հայտնվել Ստեփանակերտի ծեծկռտուքի տեսանյութը, որտեղ սլաքներով նշված են վեճի բոլոր մասնակիցները։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/02/1097441/]միջադեպ[/url] է գրանցվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև: Ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպը մեծ աղմուկ էր հանել Արցախում և Հայաստանում, սակայն տեսագրությունից պարզ է դառնում, որ այն տեղեկությունները, թե ծեծկռտուքին մասնակցել է ԱԱԾ հատուկ ջոկատայինների մեծ խումբ, կամ դա ինչ որ քաղաքական ենթատեքստ է ունեցել, չեն համապատասխանում իրականությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր