211652_close_icon
views-count164677 դիտում article-date 21:03 02-06-2018

Արտառոց դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված քաղաքացին բժիշկներին ասում էր. «Վախ, մորս արև, երկնքից ընկա՞ք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը Վաղարշյան փողոցից մի քաղաքացու տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնություն ահազանգը հնչել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխաատու հերթապահ Միքայել Աղաբեկյանի կողմից, որտեղ էլ ահազանգել էին քաղաքացիները և հայտնել, որ տղամարդը կպել է «Nissan» մակնիշի 59 XX 555 համարանիշի ավտոմեքենային ու վայր ընկել: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ իրենք տեսել են, թե ինչպես էր քաղաքացին օրորվելով անցնում փողոցը, և կպավ կայանված Nissan-ին ու վայրն ընկավ: Օպերատիվորեն ժամանած բժիշկներն էլ երբ նրան օգնություն էին ցուցաբերում, իսկ հետո տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Վախ, մորս արև, էս ո՞ւր եք տանում, էս ես ե՞մ, էս կարող ա՞ օդից ընկաք», երևի նկատի ունենալով բժիշկներին: Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ՃՈ, որտեղից ժամանում է հերթապահ խումբը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր