6554 դիտում
20:52 02-06-2018
Սամցխե-Ջավախքի Սաթխա գյուղում հանդիսավորությամբ նշվեց Սաթխայի հերոսամարտի 100-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Հունիսի 1-ին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը, որին մասնակցեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։
Դեսպան Սադոյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց Սաթխայի հերոսամարտի նշանակությունը, ինչպես նաև կոչ արեց առավել հանրայնացնել գյուղի պատմության այդ հերոսական դրվագը, քանզի անհրաժեշտություն կա, որպեսզի հանրությունն ավելի տեղեկացված լինի Սաթխայի հերոսամարտից։
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսքը սկսեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Օրհնության գրի ընթերցմամբ, ապա իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց ներկաներին:
Ելույթներով հանդես եկան նաև տոնի հիմնադիրներ պատմաբան և ազգագրագետ Արտյուշա Սանոսյանը, Ալբերտ Իսոյանը և այլք:
100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները գյուղում մեկնարկեցին վաղ առավոտից սպորտային տարբեր միջոցառումների անցկացմամբ:
Տեղեկանք՝ 1918թ. թուրքական 5-րդ դիվիզիան Թիֆլիսը նվաճելու նպատակով ուղղություն վերցրեց դեպի Ջավախք, հանդիպեց սաթխացիների դիմադրությանը: Աշխարհազորային ջոկատները, որոնց միացան նաև մյուս գյուղերի կամավորական խմբերը, կանգնեցրին թուրքական կանոնավոր բանակին, ապահովելով բնակիչների տեղափոխությունը Ծալկա և փակելով դեպի Թիֆլիս թշնամու ճանապարհը: Սաթխայի հերոսամարտը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո քաջաբար կասեցրեց թշնամու բանակի առաջխաղացումը:
Հարյուրավոր հայ մարտիկներ զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ, որով կանխեցին ինչպես ջավախահայության ամբողջական կոտորածը, այնպես էլ Թիֆլիսը նվաճելու թշնամու մտադրությունը:
Սաթխայի հերոսամարտի հիշատակումը սկսվել է 2003 թվականից Սանոսյան ընտանիքի նախաձեռնությամբ։ Այն Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) որոշմամբ, ստացել է պետական կարգավիճակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7984 դիտում
20:20 22-07-2018
Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցան Տերյանական պոեզիային նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՇԱՐՔ
1427 դիտում
09:44 14-03-2014
ԵՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանում Սամցխե-Ջավախքի էթնիկ ինքնության պահպանմանը վտանգ չի սպառնա․ Առավոտ
8071 դիտում
23:20 22-03-2018
Վրաստանում ՀՀ դեսպանը այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»