4680 դիտում
22:57 01-06-2018
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցներին
Հունիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի՝ 14 պետություններից ժամանած մասնակիցներին:
Ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ արտերկրի հայ լրատվամիջոցները մեծ ներդրում ունեն Հայրենիք-Սփյուռք կապերի ապրապնդման գործում:
Նախարարը շեշտեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք լավ հնարավորություն են ընձեռում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացնելու առումով:
ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, մանրամասն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ներքաղաքական վերջին զարգացումներին։
Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նոր պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: ՀՀ ԱԳՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
4457 դիտում
23:20 22-10-2016
Բակո Սահակյանը ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին
5570 դիտում
20:00 01-08-2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
520 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
382 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
418 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը