211652_close_icon
views-count15630 դիտում article-date 10:42 01-06-2018

Հայաստանում առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներն ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Հիշեցնենք, հունվար-մարտ ամիսներին ՀՀ նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր, իսկ վարչապետն էլ՝ Կարեն Կարապետյանը, իսկ ներքաղաքական կյանքն էլ համեմատաբար խաղաղ էր: Եվ ահա, ըստ Վիճակագրական կոմիտեի, ուղղակի ներդրումներն ավելացել են. եթե 2017թ. այն 19.7 մլրդ դրամ էր, ապա այս տարի այն դարձել է 40.3 մլրդ դրամ: Բայց այդ աճը դեռ չի նշանակում, թե իսկապես ավելացել են Հայաստան օտարերկրյա ներդրողների թիվը: Ներդրումների առյուծի բաժինը՝ 20.6 մլրդ դրամը եկել է օֆշորային Ջերսի կղզուց և ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Խոսքը տվյալ դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նախորդ տարի Ջերսի կղզուց ներդրումները կազմել էին 5.7 մլրդ դրամ: Նշենք, որ մոտ 1 մլրդ դրամի չափով ավելացել են ՌԴ-ից արված ուղղակի ներդրումները, 4.4 մլրդ դրամի չափով՝ Գերմանիայից եկած ներդրումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր