211652_close_icon
views-count109003 դիտում article-date 12:51 30-05-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավորի 36-ամյա տղան

[color=#CC0000]SHAMSHYАN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ մայիսի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա. Գևորգյանը նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցող՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ և այն վերածվել է ծեծկռտուքի։ Կան տեղեկություններ, որ մատուցողն էլ «անպակաս չի եղել». նա ափսեով հարվածել է գինովցած Ա. Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ «մի քանի մուշտի է տվել» մատուցողին։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան է, ով նախկինում դատապարտված է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր