211652_close_icon
views-count7094 դիտում article-date 08:46 29-05-2018

Ինչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Ըստ նրա` ԸՕ- փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: Եվ այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անունները: ԸՕ-ում ներառվելու են նաև կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ: Միաժամանակ չեն փոփոխվելու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում և օնլայն հեռարձակում, մինչև քվեարկությունը մատնահետք թողնելը և նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսևորումները կանխելուն, նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր