25083 դիտում
14:58 28-05-2018
«Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանի նամակը՝ Արայիկ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։
«Հարգելի Արայիկ Հարությունյան,
Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում: Մայրս հայ է, հայրս`չինացի: Կյանքիս առաջին 17 տարիներն անցկացրել եմ Հայաստանում։ Հայաստանն ինձ տվել է կյանքիս ամենակարևոր բանը՝ կրթություն։ Այնուհետև ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (ֆիզտեխ)՝ ԽՍՀՄ-ի լավագույն համալսարանը, որտեղ ընդունվել եմ ոչ միայն ծնողներիս շնորհիվ, որոնք երկուսն էլ ֆիզիկոսներ են, ոչ միայն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) և Ֆիզիկամաթեմատիկական (ֆիզմաթ) դպրոցի իմ ուսուցիչներ Գագիկ Գրիգորյանի, Արշավիր Ստեփանյանի և շատ այլ փայլուն ուսուցիչների շնորհիվ, այլ նաև շնորհիվ իմ ավագ դասընկերներ և օլիմպիադայի հաղթողներ Մաթևոս Արամյանի և Աշոտ Ասլանյանի, որոնք մեզ ֆիզիկա էին սովորեցնում։
Այսօր իմ առաջին ընկերությունը՝ ABBYY-ն, համաշխարհային առաջատար է արհեստական բանականության ոլորտում և գրասենյակներ ունի աշխարհի 11 երկրում, ունի ավելի քանի 1000 աշխատակից, 400 պատենտ և 50 միլիոն օգտատեր աշխարհի 200 երկրում։
2006 թվականին Ֆիզմաթի/Ֆիզտեխի 8 շրջանավարտներով, այդ թվում՝ Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը, Աշոտ Ասլանյանը, Դավիթ Փախչանյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը և տեր Մեսրոպ (Մաթևոս) քահանա Արամյանը՝ մարդիկ, որոնք զգալի մասնագիտական և բիզնես հաջողություններ էին գրանցել իրենց կյանքում, հավաքվեցինք մեր տանը և որոշեցինք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և հայկական կրթության զարգացման գործում՝ հավատալով, որ կրթությունը աշխարհը վերափոխելու և ավելի լավ տեղ դարձնելու միակ միջոցն է։ Այս նպատակով մենք հանձն առանք նվիրաբերել գումարներ և աշխարհի տարբեր ծայրերից ներգրավել ավելի շատ մարդկանց՝ ստեղծելու՝
ա) «ապագայի դպրոց» և
բ) կրթական հիմնադրամ, որը զգալիորեն կբարելավի կրթության որակը Հայաստանի հարյուրավոր դպրոցներում։
Մենք հավատում ենք, որ վերջին 12 տարում այն շարունակական ջանքերը, որոնք ներդրել են «Այբ» համայնքի անդամները, այդ թվում՝ Դավիթ Սահակյանը, Գագիկ Գրիգորյանը, Անահիտ Ադամյանը, Աշոտ Ասլանյանը, Աշոտ Թումասյանը, Աշոտ Մկրտչյանը, Ավետիք Չալաբյանը, Արամ Արամյանը, Արամ Փախչանյանը, Արեգ Զաքոյանը, Արթուր Ալավերդյանը, Արթուր Բերդը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ջանիբեկյանը, Արմեն Խեչոյանը, Արմեն Կազարովը, Արմինե Առուստամյանը, Արսեն Գալստյանը, Արսեն Ղազարյանը, Արսեն Մամիկոնյանը, Արտակ Օգանեսյանը, Արտաշես Շիրիկյանը, Արտյոմ Գրիգորյանը, Դավիթ Յանը, Դավիթ Փախչանյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Ֆրնջիբաշյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Մանուկ Հերգնյանը, Մարտիրոս Մինասյանը, Յուլիա Դանիելյանը, Նատալյա Ռիժկովան, Ռուբեն Հարությունյանը, Ռուբեն Սիմոնյանը, Սահակ Պետրոսյանը, Սամվել Դովլաթյանը, Սարգիս Բադալյանը, Սերգեյ Ստեփանյանցը, Սուրեն Հարությունյանը, Վահե Ամիրբեկյանը, Վարդան Բաբիկյանը, Վիկտոր Ակուլյանը, Արմեն Մելքումյանը, Արմեն Շահինյանը, Արսեն Աղաջանյանը, Արտեմ Կոնստանդյանը, Ղարիբ Մովսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Ալյոնա Յանը, Սիլվա Յանը, Յան Շին և այլ ընկերներ, մեզ այսօր ավելի են մոտեցրել մեր սկզբնական նպատակին։
Իմ երեխաները հաճախում են Սիլիկոնյան հովտի լավագույն դպրոցներից մեկը, իսկ Սիլիկոնյան հովտի միջին և ավագ դպրոցները համարվում են լավագույնը ողջ ԱՄՆ-ում։ Եվ ես Ձեզ կարող եմ վստահությամբ ասել, որ «Այբ» դպրոցը որևէ կերպ չի զիջում այդ դպրոցներին։ «Այբ» դպրոցի և նրա տված կրթության մասին չեմ խոսի. դրա մասին կփաստեն մյուսները: Իրականությունն այն է, որ «Այբ» դպրոցը շատ ավելի հզոր է, քանի ԱՄՆ-ի՝ լավագույնը համարվող դպրոցներից շատերը։
Մեր նպատակը ՉԻ ԵՂԵԼ ՄԵԿ ԼԱՎ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼԸ։ Մենք ցանկանում էինք զգալիորեն բարձրացնել կրթության նշաձողը Հայաստանում։ Դա նշանակում է լուսավորել և զարգացնել ուսուցիչներին՝ նրանց փոխանցելով դասավանդման նոր հմտություններ ու մեթոդներ, բարձրացնել նրանց աշխատավարձերը՝ ամսական 150 ԱՄՆ դոլարից հասցնելով 1000-ի, բարելավել սարքավորումներով հագեցվածությունն այն դպրոցներում, որոնք ձգտում են բարձրացնել կրթության նշաձողը, և ամենակարևորը՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել կրթական բովանդակությունը և այն դարձնել առաջատար։
Ահա, թե ինչու ենք ստեղծել «Այբ» կրթական հիմնադրամը, սկսել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը և այլն։
Ես գիտեմ, որ Դուք իսկական հայրենասեր եք. այնպես, ինչպես մենք: Ողջունում եմ «Այբ» համայնքի հետ հանդիպելու և մեր սիրելի Հայաստանի կրթական համակարգի բարելավման ուղիները քննարկելու Ձեր առաջարկը: Որպես ՀՀ կրթության նախարար՝ Ձեր ստանձնած աշխատանքը երկրում ամենաբարդերից մեկն է: «Այբ» համայնքի յուրաքանչյուր անդամ ի սրտե ցանկանում է, որ Դուք հաջողեք Հայաստանում կրթական համակարգի բարելավման Ձեր առաքելության ճանապարհին: Խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե երբ Ձեզ հարմար կլինի հանդիպել և անցնել գործնական քննարկումների:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3465 դիտում
23:17 29-08-2019
ՀՊՏՀ ուսանողների և այլ շահառուների բաց նամակը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին
1444 դիտում
18:25 27-12-2020
Մեր անվտանգությունը մեր իսկ հողում այնքան էլ ապահովված չէ. Արցախի բնակչուհու բաց նամակը Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
610 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
478 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
484 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել