211652_close_icon
views-count81272 դիտում article-date 11:48 27-05-2018

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ կապիտանի դին՝ կրծքավանդակի շրջանում ստացած մահացու վիրավորումով

Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր