98400 դիտում
11:22 27-05-2018
Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վերջին շրջանում որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից, փորձում են բարեգործ ձեւանալ եւ ներդրումների խոստումներ են տալիս։
Նման մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որ հայտարարում է, թե իբր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ, թե Նիկոլ Փաշինյանին վստահում է, այդ պատճառով Էջմիածնում ներդրումներ է անելու։ Քաղաքապետարանը ուրախ կլինի, եթե Էջմիածնին անկեղծ աջակցողներ լինեն, սակայն, Էջմիածնեցիները հիշում են, որ նախորդ տարվա մարտ ամսին էլ Արթուր Ասատրյանը նույն հավատարմության խոսքերը «գլավնակամանդույուշչի Սերժ Սարսյանին» եւ վարչապետ Կարեն Կարապետյանին էր ասում՝ ընդգծելով, որ վստահում է Կարեն Կարապետյանին այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ է անելու՝ ստեղծելով անձամբ 2 000 աշխատատեղ, իսկ Կարապետյանի օժանդակությամբ՝ եւս 10 000 աշխատատեղ։
Այդ խոստումները գոնե կես տոկոսով էլ չիրականացան։ Այլ անձանց այդ կարգի խոստումներ եւս սին են դուրս եկել։ Իսկ մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բարեխղճորեն աշխատել՝ մնալով Էջմիածնի ամենամեծ գործատուն եւ բարեգործը։
Հսկայածավալ աշխատանքները, որ կատարում է Էջմիածնի քաղաքապետարանը, էջմիածնեցու աչքի առաջ է, այդ աշխատանքը հնարավոր չէ չնկատել, չգնահատել։ Եվ ես երախտապարտ եմ էջմիածնեցուն, քանզի բոլոր արդյունքները ստացվել են քաղաքային իշխանություն – էջմիածնեցի փոխվստահությամբ եւ համագործակցությամբ»,- պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14779 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը
Այս բաժնից
304 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
481 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
409 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ