11731 դիտում
20:52 26-05-2018
Հրապարակվել է չարագործի հարցաքննության տեսագրությունը, որը վնասել էր «Իվան Ահեղն ու նրա որդին» հայտնի կտավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուս նկարիչ Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդին» կտավը լրջորեն վնասած չարագործը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է հարբած վիճակում:
Բարբարոսի հարցաքննության համապատասխան տեսագրությունը հրապարակել է ՌԴ ՆԳՆ-ն:
Տղամարդը նշել է, որ Տրետյակովյան պատկերասրահ հատուկ էր մտել, որպեսզի տեսներ կտավը:
«Եկել էի այն տեսնելու, երեկոյան բուֆետ մտա, արդեն ցանկանում էի հեռանալ, 100 գրամ օղի խմեցի: Օղի չեմ խմում, դրանից էլ անջատվել եմ», ասել է ձերբակալված տղամարդը՝ ընդգծելով, որ գիտակցում է իր արարքի ողջ ծանրությունը:
Նշենք, որ մայիսի 25-ի երեկոյան չարագործը մտել էր Տրետյակովյան պատկերասրահ, միտումնավոր ջարդել կտավը պաշտպանող ցուցափեղկը, և արդյունքում ապակու փշուրները լրջորեն վնասել էին նկարը: Թանգարանի ծառայողները անմիջապես ձերբակալել էին նրան և փոխանցել ոստիկանությանը:
Նկարիչ-ռեստավրատորները նշել է, որ կտավը կվերականգնվի, սակայն դա բավական երկար և բարդ աշխատանք է պահանջելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9694 դիտում
11:40 27-11-2014
Հրապարակվել է ԱՄՆ-ում ոստիկանների կողմից 12-ամյա տղային սպանելու տեսագրությունը. տեսանյութ
9653 դիտում
16:04 16-02-2015
Հրապարակվել է 2001թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի երկնաքերերի կործանման բացառիկ տեսագրությունը. տեսանյութ
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը