211652_close_icon
views-count4451 դիտում article-date 13:31 26-05-2018

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգարժան Արտակ Մաթևոսի. Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի»:

Նմանատիպ նյութեր