211652_close_icon
views-count22142 դիտում article-date 23:18 25-05-2018

Ավելի քան 6000 քաղաքացի 2017-ին դիմում է ներկայացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակ՝ իրավուքների խախտման վերաբերյալ

Ավելի քան 6000 քաղաքացի անցած տարի դիմում է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ իր իրավունքները պաշտպանելու և վերականգնելու խնդրանքով: Նման վիճակագրություն է ներկայացրել օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2017թ.-ի զեկույցը, գրում է [url=https://jam-news.net/?p=103793&lang=hy]JAMNEWS[/url]-ը: Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ անցած տարի 1300-ով ավելի շատ մարդ է դիմել գրասենյակ, քան 2016թ.-ին: Միաժամանակ 3 անգամ աճել է այս դիմումների հիման վրա դրական լուծված գործերի թիվը: [b]Մտահոգիչ դիտարկումներ ընտրություններից[/b] 2017թ.-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական, Երևանի ավագանու և համայնքների ղեկավարների ընտրություններ: Տեղի ունեցած խախտումները, Ա. Թաթոյանի խոսքով, բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից. «Պաշտպանի աշխատակազմի կողմից ընտրական գործընթացների դիտարկման արդյունքներով 2017թ.-ին արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Եղել են լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Արձանագրվել են հանրային ծառայողների, հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ընտրողներին վախեցնելու դեպքեր, առկա են եղել աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ, հարկադրանքի միջոցով աշխատակիցների ընտրական իրավունքի իրացման վրա ներգործելու հրապարակումներ»: [b] Լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտում[/b] Ա. Թաթոյանի խոսքով, 2017թ.-ին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու տարատեսակ դեպքեր են արձանագրվել, այդ թվում պաշտոնյաների կողմից. «Պետության ներկայացուցիչը պետք է առաջնորդվի լրագրողի օրինավորության, բարեխղճության, ազնվության կանխավարկածով: Ցանկացած պետական գործառույթի իրականացման վերջնական հասցեատերը հասարակությունն է, և հենց լրագրողի միջոցով է ստեղծվում կապը: Երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ լրագրողը զգա, որ պետության կողմից պաշտպանված է մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած գործողությունից»: Սոցիալական ապահովության իրավունք ՄԻՊ զեկույցում տեղ են գտել այնպիսի դիմումներ, որտեղ մարդիկ բողոքում են թոշակի և աշխատանքային ստաժի հաշվարկման, մայրության նպաստի նշանակման հետ կապված խախտումների վերաբերյալ: [b] Դատական համակարգ[/b] Ա. Թաթոյանը հայտարարել է, որ դատական համակարգում անհրաժեշտ են սկզբունքային բնույթի փոփոխություններ, կարևոր է նաև դատավորների իրավական ընկալումների փոփոխությունը, հատկապես կապված կալանքի կիրառման հետ՝ որպես ներգործության բացառիկ միջոց: «Ազատությունից զրկման սկզբմնական փուլում կամ բերման ենթարկելու ժամանակ չի պահպանվում անձի իրավունքները: Այս հարցում կարևոր նշանակություն ունի ազատությունից զրկման ճիշտ պահի որոշումը: Անձն իր կամքին հակառակ տարվում է ոստիկանության բաժին՝ փողոցից սկսած: Անձնական ազատությունից անձը զրկվում է՝ չունենալով իրավունքների նվազագույն շրջանակ: Հիմնական խնդիրները հենց այստեղ են՝ անձին փողոցից ոստիկանության բաժին տանելու փուլի հետ: Բերման ենթարկվածին սահմանված ժամից ավել են պահում, մատյանները սխալ են լրացվում և այլն»,- ասել է օմբուդսմենը: [b]Խախտվում են նաև փաստաբանների իրավունքները[/b] Ա. Թաթոյանը հատուկ շեշտել է, որ փաստաբանական գաղտնիքը հրապարակային չէ: Նա բացասական վերաբերմունք է հայտնել այն որոշաման վեաբերյալ, ըստ որի սահմանվել է փաստաբանների կողմից դատարանի շենք մուտք գործելու ժամանակ արգելված իրերի ցանկը: Մարդու իրավունքների պաշտպանը նաև արդարացի է համարում փաստաբանների բողոքը մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ խուզարկման ենթարկվելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր