21464 դիտում
09:39 25-05-2018
Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը:
[b]Արվեստն ու կոմերցիան ինչպե՞ս եք համադրելու:[/b]
Շատ զգուշորեն է պետք այդ հարցին մոտենալ: Այս օրերի ընթացքում հասցրել եմ պարզել մեր մշակույթի որոշ գործիչների մտահոգությունները: Նրանց մեծ մասը գտնում է, որ մշակույթը չպետք է վերածել բիզնեսի: Կոմերցիան կարող է խթանել մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, բայց դա ոլորտի զարգացման համար լուծում չէ:
[b]Ձեր որոշ գործընկերներ արդեն սկսել են տարբեր ստուգումներ անցկացնել` փորձելով բացահայտել ֆինանսական չարաշահումները, աննպատակ ծախսերը: Մշակույթի նախարարության ներսում կամ ենթակայության ներքո գործող կառույցներում նախաձեռնե՞լ եք նման գործընթաց:[/b]
Հիմա սկսել եմ դիագնոստիկ գործունեություն: Փորձում եմ ախտորոշել խնդիրները: Դեռևս չարաշահումների բացահայտումների հետ կապված գործընթաց չենք սկսել, բայց կբարձրաձայնենք, եթե պարզենք: Հնարավոր է, որ կադրային փոփոխություններ լինեն:
[b]Շատ քննադատվեց նախկին նախարարի` Օպերայի և բալետի թատրոնի տարածքում ռեստորան և ընտանեկան հանգստի վայր ունենալու մասին հայտարարությունը: Դուք դե՞մ եք, թե՞ կողմ:[/b]
Իմ կարծիքով` դա ընդունելի չէ; Կան մշակութային օջախներ, որոնցից պետք է հեռու պահել բիզնեսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
15:42 15-12-2019
Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»