211652_close_icon
views-count3919 դիտում article-date 19:59 24-05-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» 50 մլն եվրոյով ձեռք կբերի Ֆրեդին

Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում են իտալական լրատվամիջոցները: Ակումբները համաձայնության են եկել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 50 միլիոն եվրոյի դիմաց: «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց ձեռք բերել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, քանի որ պատրաստ չէր նրա համար վճարել պահանջվող 100 մլն եվրոն: Ավելի վաղ հաղորդում էին, որ «ՄՅՈւ»-ն կփորձի Ֆրեդին ձեռք բերել հունիսի սկզբներին, իսկ «Շախտյորը» նրա համար պահանջում է 60 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր