211652_close_icon
views-count6167 դիտում article-date 18:45 24-05-2018

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Անկեղծ լինենք, վերջին տարիներին «Արսենալը դոփում էր տեղում

«Արսենալի« հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Արսեն Վենգերի հրաժարականն ու ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ունաի Էմերիի նշանակումը:3 «Այս ամենը մի փոքր հակասական զգացողություններ է առաջացնում: Մի կողմից, մարզչի հեռանալը անսվոր է բոլոր երկրպագուների համար: Բայց դա նաեւև նոր մեկնարկի սկիզբ է: Եկեք անկեղծ լինենք, վերջին մի քանի մրցաշրջաններում «Արսենալը» դոփում էր տեղում: Կարծում եմ, բոլորն էլ անհամբեր սպասում են, թե ինչ է լինելու հաջորդ մրցաշրջանում: Անսովոր է, որ 22 տարի ակումբում աշխատելուց հետո մարզիչը հեռանում է: Սակայն սա կյանք է. պետք է առաջ նայել», ասել է Օբամեյանգը:

Նմանատիպ նյութեր