211652_close_icon
views-count3100 դիտում article-date 16:54 24-05-2018

ՀՀ ԱԺ աշխատակազմը եւ կորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել աջակցության պայմանավորվածություն

Մայիսի 12-19-ը տեղի է ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելու հնարավորություններն ու բովանդակությունը՝ Ազգային ժողովի դերակատարության բարձրացման ու լիազորությունների ընդլայնման պայմաններում: Քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ՝ ներառյալ համաժողովների անցկացման, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ համակարգերի վերազինում: Տեխնիկական վերազինումը զուգակցվելու է ԱԺ տեխնիկական եւ կառավարող անձնակազմի վերապատրաստման ծրագրերով, որոնց շրջանակում սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերոնշյալ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստան կայցելեն KOICA-ի փորձագետները:

Նմանատիպ նյութեր