211652_close_icon
views-count40587 դիտում article-date 12:44 24-05-2018

ԱԻ նորանշանակ նախարարը պարգևատրեց մի խումբ փրկարարների, ովքեր բազմաթիվ կյանքեր են փրկել, այդ թվում՝ ինքնասպանության փորձ կատարած անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, նույն վարչության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար, փ/ծ մայոր Արման Գրիգորյանը, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արթուր Ճաղարյանը, նույն կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Վելյանը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փ/ծ կապիտան Տիգրան Սարգսյանը պարգևատրվել են հուշանվերներով: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/20/1096466/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ: Երիտասարդ աղջիկն անցել էր կամրջի տակ՝ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնացել էր, որ ինքնասպան է լինելու: Նրա հետ բանակցել էր արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում էին եղել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Թե ինչու էր աղջիկը փորձել դիմել նման ծայրահեղ քայլի, այդ պահին իրավապահերին այնքան էլ չէր հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն էր՝ համոզել, որպեսզի նա չդիմեր ծայրահեղ այդ միջոցին: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ԱԻՆ ՓԾ հոգեբան Տիգրան Սարգսյանին հաջողվել էր զրույցի ընթացքում բռնել աղջկան, ում էլ տեղափոխել էին անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր