211652_close_icon
views-count9258 դիտում article-date 12:18 24-05-2018

Շատ չխմել, մեքենաները լավ վարել, խուսափել միջադեպերից. ԿԳ նախարարի հորդորը՝ շրջանավարտներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կայանալիք «Վերջին զանգի» արարողությանը ներկա չի լինի, քանի որ մասնակցում է Փարիզում կրթության նախարարների գագաթնաժողովին։ Նախարարը շրջանավարտներին հորդորել է խմիչք շատ չօգտագործել, մեքենաները լավ վարել, որպեսզի այդ օրը միջադեպերով չմթագնվի: «Ձեր կյանքի կարևոր փուլում եք ավարտում դպրոցը, երբ Հայաստանում լուրջ փոփոխություններ են լինում։ Դուք ապագայի մեր պաշտոնյաներն եք, նախարարներն եք, տարբեր մասնագետներն եք»,-ընդգծել է նա: Նա նաև կանխավ շնորհավորել է շրջանավարտներին` ասելով, որ Երևանի քաղաքապետարանը միջոցառում է կազմակերպում և կարող են նաև այդ միջոցառմանը մասնակցել: Շեշտել է, որ շրջանավարտները պետք է լավ պատրաստվեն նաև քննություններին։

Նմանատիպ նյութեր