211652_close_icon
views-count70020 դիտում article-date 10:17 24-05-2018

ՊԵԿ-ը հրահանգել է ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկաց­նում է, որ վերջին մի քանի օրե­րին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը: Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաք­սավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատ­շաճ կփաստաթղթավորվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր