211652_close_icon
views-count59533 դիտում article-date 21:36 23-05-2018

Փաշինյանը հրամանատարներին կոչ արեց իր հրամանները հակառակ կերպ չմեկնաբանել. Aravot.am

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե զինվորներին հիգիենիկ պայմաններով ու ներքնաշորերով ապահովելու խոստումը ե՞րբ է կատարելու եւ ինչքանո՞վ է փոխվելու սննդակարգը: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն արդեն խնդրել է ծնողներին, որ իրենց երեխաներին հիգիենայի պարագաներ չուղարկեն, ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենք ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների այն կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ: Փաշինյանն ասաց, որ զինվորներին տրամադրվող սննդի եւ որոշ հագուստի որակի հարցը պետք է դեռ լուծվի. «Կան մեխանիզմներ, որոնց նպատակահարմարությունը խիստ կասկածի տակ է, պետք է արդյունավետությունը բարձրացնենք»: Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ երբեմն ծագում են անսպասելի պրոբլեմներ, որովհետեւ վարչապետի կողմից տրված հրահանգներն ու հրամանները պաշտոնյաների կողմից մեկնաբանվում են շատ կամայական. «Այն, ինչ ասվում է, ոչ թե զինվորների կյանքը բարդացնելու այլ զինվորների եւ նրանց ծնողների կյանքը հեշտացնելու մասին է: Հրամանատարներին կոչ եմ անում այդ հրահանգները հակառակ կերպ չմեկնաբանել»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/23/959009/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր