211652_close_icon
views-count52461 դիտում article-date 16:46 23-05-2018

Մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, մինչդեռ թաղապետարանը մի քանի մետր այն կողմ է գտնվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցում մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Այսօր՝ մայիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ 1 շաբաթից ավելի է՝ ճանապարհն այդ վիճակում է, սակայն պատկան մարմինները չեն բարեհաճում թերությունը վերացնել։ Նշված փոսի պատճառով գրեթե ամեն օր 10-ից ավելի վթար է տեղի ունենում։ Միակ սփոփանքը նա է, որ վթարների հետևանքով զոհեր, վիրավորներ չենք ունենում։ Այդ մարդիկ կրում են նյութական վնաս, շատերն էլ, չսպասելով ԱՊՊԱ-ին, «ամենավերջին քաղցր խոսքերով հիշում են» թերությունը չվերացնող պատասխանատուներին ու քարշակով իրենց մեքենաները տեղափոխում են ավտովերանորոգման կետեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր