211652_close_icon
views-count82915 դիտում article-date 12:37 23-05-2018

Լարված իրավիճակ Փարաքարում. բնակիչները մասնակիորեն փակել են Էջմիածին-Երևան ավտոճանապարհը. նրանց հույսը ՀՀ վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ի վաղ առավոտից Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով գյուղի մեծ թվով բնակիչներ մասնակի փակել էին Էջմաիծին-Երևանի ավտոճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն այդկերպ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում այն հարցի շուրջ, որ ավտոճանապարհի հանդիպակաց և համընթաց երթևեկելի գոտիները բաժանող հատվածում ընթանում են երկաթե արգելապատնեշների փոխարինում և նորի տեղադրում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ նոր տեղադրվող արգելապատնեշները նախագծով լինելու են 3 մետրից բարձր, ինչի պատճառով իրենք, այսպես կոչված, «բանտային» պայմաններում պետք է ապրեն: Նաև, որ նշված հատվածում բացակայում են ավտոմեքենաների հետադարձի համար նախատեսված տեղերը, իսկ հետիոտների համար՝ անցումները: Նրանք դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, որ նա անտարբեր չի գտնվի առաջացած խնդրի շուրջ և համապատասխան կարգադրություններով բնակիչների հետ կգան ընդհանուր հայտարարի, քանի որ բնակիչներն ունեն իրենց առաջարկը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր