16740 դիտում
14:28 23-05-2018
Հայաստանը 8-ից 6-րդ տեղն է բարձրացել բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված երկրների շարքում
Հայաստանի օգտատերերի 1.4%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.89% և 8-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
[img]http://st0.shamshyan.com/editor/0376801001527059518486985.jpg[/img]
Ամբողջ աշխարհում օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 28%-ը։ Դրան հետևում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 20.3%, ինչպես նաև Caphaw (15.2%) և SpyEye (11.9%) վնասաբեր ծրագրերը։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 5%-ից փոքր է։
«Հայաստանում օգտատերերի սարքերի վրա բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների քանակի աճը վկայում է այն մասին, որ երկիրն ավելի հետաքրքիր է դարձել ամբողջ աշխարհի կիբեռհանցագործների համար։ Այդ հանգամանքը պետք է զգաստացնի ինչպես ֆինանսական կազմակերպություններին, այնպես էլ առցանց բանկային ծառայությունների անհատ օգտատերերին, որոնք պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն իրենց ֆինանսական միջոցների պաշտպանության համար։ Եթե անհատ օգտատերերին դրա համար բավական է սարքում արդյունավետ հակավիրուս ունենալը և համացանցից և էլեկտրոնային փոստից օգտվելուց զգոն լինելը, ապա ֆինանսական կազմակերպություններին անհրաժեշտ է մինչև մանրուքները մտածված կիբեռանվտանգության համակարգ, որը կիբեռհանցագործներին որևէ սողանցք չի թողնի։ Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում վերջին ժամանակներս կիբեռանվտանգության խոշոր միջադեպերի բացակայությունը վկայում է, որ նրանք ձգտում են ապահովել իրենց միջոցների և հաճախորդների փողերի անվտանգությունը»,- նշում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Նմանատիպ նյութեր
5452 դիտում
12:35 16-07-2019
Հայաստանում նշանակալի նվազել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի բաժինը
10673 դիտում
12:01 11-06-2019
Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով
11079 դիտում
16:45 17-06-2020
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ենթարկվածների բաժինն ավելի քան կրկնապատկվել է
Այս բաժնից
1015 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը