211652_close_icon
views-count6887 դիտում article-date 23:07 22-05-2018

Ուկրաինացի գիտնականները Կիևի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել

Մայիսի 22-ին, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեի եւ Կիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» խորագրով: Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառմանը մասնակցել են նշանավոր գիտնականներ, հոգեւորականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ: Մինչ կլոր սեղանի սկսվելը, մասնակիցների հետ շրջայց է տեղի ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի հայկական համայնքի հետ կապված վայրերում: Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին, հին համայնքի ձեւավորումը, տեղական հայկական եկեղեցին, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասը, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունը: AnalitikaUA.net-ին տված հարցազույցում Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հայտնել է, որ հույս ունի նման նախաձեռնությունների միջոցով խթանել Կիեւի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների ձեռնարկմանը։ Միջոցառման ընթացքում ծավալված մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցողները խիստ կարեւորել են նմանատիպ միջոցառումների անցկացումը, որը ուկրաինական հասարակայությանը տալիս է Կիեւի հայ համայնքի իրական պատմության պատկերը եւ գնահատականը, միաժամանակ հույս հայտնելով, որ Ուկրաինանյում հայ համայնքին նվիրված ավելի խոր հետազոտություններ կանցկացվեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր